Իմ ազգանվան պատմությունը

Գրեյանների տոհմը

Գրեյանների նախահայրը եղել է Սաֆարը։ Նա ունեցել է 3 որդի, ովքեր ծնվել են Թուրքիայում և մահացել են այնտեղ։ Իսկ Սաֆարի թոռները Գրիգորը, Խաչատուրը, Թումասը և Մալխասը տեղափոխվել են Արևելյան Հայաստան։ Նրանք 1928 թվականին եկել են Ռուսահայաստան։ Մեր՝ Խաչատրյաններիս նախապապը եղել է Խաչատուրը։ Խաչատուրի 6 որդիներից մեկը եղել է Ազիզը, որից սերվել են Հայկարամը, Մամիկոնը, Համատունի, Մակեդոնը և Արամայիսը։ Արամայիսից ծնվել է Ռաֆիկը և Ֆրիկը։ Ռաֆիկը իմ հայրիկի պապն է։ Ռաֆիկի երկու որդիներն են Լևոնը և Կարենը: Լևոնը իմ պապիկն է, ումից էլ ժառանգել եմ Խաչատրյան ազգանունը։

Լուսանկարում ձախ կողմի փոքրիկը իմ պապն է՝ Լևոնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *